Հայաստանի և Գերմանիայի բնակչությունը

Հայաստանի բնակչությունը 2,968,127 է։ Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում. 1920-1991 ֊ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։ Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, ղարաբաղյան պատերազմի, երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-1994-ին։

Գերմանիայի բնակչությունը 83,900,470 է։ Բնակչության մեծամասնությունը ՝ 90-95 %-ը գերմանացիներ են։ Ապրում են նաև իտալացիներ, լեհեր, հայեր, հույներ, սլովակներ, թուրքեր, դանիացիներ, չեխեր և խորվաթներ։ Առանձնապես ստվար է թուրքական բնակչությունը, որը կազմում է ընդհանուր բնակչության 2,3%-ը։ Բնակչության 90%-ը բնակվում է քաղաքներում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 1 քառ. կմ-ի վրա մոտ 233 մարդ։ Գերմանիայի պետական լեզուն գերմաներենն է։ Բնակչության շուրջ 50%-ը կաթոլիկներ են, որոնք բնակվում են հիմնականում Գերմանիայի հարավային մասում։

Оставить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s