Ձմեռային ճամբար 2020 օր 10

Այսօր մենք օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքից։ Առաջին ժամին կատարեցինք նախագծային աշխատանքներ, լուծեցինք մի քանի խնդիր։ Հետո`ռուսերենի դասին, մենք կատարեցինք թարգմանություն, որով պատրաստեցինք տեսանյութ։ Հետո մենք ընտրության ժամին խաղացինք խաղեր, երգեցինք և անվաչմուշկներ վարեցին։ Հասարակագիտության ժամին, մենք գնացինք Գեղարվեստի դպրոց։ Այնտեղ նկարների ցուցահանդես էր։ Մենք շրջեցինք, տեսանք շատ հետաքրքիր և գեղեցիկ նկարներ։ Այսօր նույնպես շատ հետաքրքիր անցավ։

Ձմեռային ճամբար 2020 օր 9

Այսօր մենք գնացինք Ոսկեվազ գինու գործարան։ Նաղքան գնալը, մենք նախապատրաստական աշխատանքներ կատարեցինք`տեղեկութոյւն հանեցինք Ոսկեվազ գինու գործարանի մասին։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Մենք սկզբում ծանոթացանք գինու գործարանին։ Տեսանք այնտեղի հին կարասները, որոնք շատ գեղեցիկ էին։ Մենք մտանք գործարան, այնտեղ տեսանք տակառներ։ Մեզ ասացին, որ տակառների կեսը բերվում էին Արցախից։ Այնտեղ մենք մի փոքր նվեր արեցինք`երգեցինք։ Մենք անցանք տակառների կողքով, շատ հետաքրքիր և անուշ հոտ էր գալիս տակառներից։ Հետո մենք գնացինք մի գեղեցիկ տեղ։ Այնտեղ մենք շատ քարտեզներ, գինու շշեր, և այլ տարբեր հետաքրքիր բաներ տեսանք։ Դրանից հետո, ուսուցիչներին հյուրասիրեցին իրեն գործարանի գինին, իսկ մենք հոտ քաշեցինք այդ գինուց։ Ամեն ինչ շատ հետաքրքիր էր։

83290507_778718585947591_2100881582096121856_n (1)

Ձմեռային ճամբար 2020 օր 8

Մենք այսօր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքից։ Հետո մենք կատարեցինք նախապատրաստական աշխատանք` Ոսկեվազ գինու գործարան գնալու համար։ Հետո մենք վարեցինք անվաչմուշկ։ Խաղացինք շատ հետաքրքիր խաղեր։ Այսօր շատ հետաքրքիր օր էր։

Ձմեռային ճամբար 2020 օր 7

Այսօր մենք օրը սկսեցին ընդհանուր պարապմունքից։ Դրանից հետո, մենք գնացինք ֆիզիկայի դասարան։ Մեզ ասացին, որ պետք է գնանք, «Ոսկեվազ» գինու գործարան։ Մենք կատարեցինք նախապատրաստական աշխատանք`տեղեկություն հանեցինք այդ գործարանի մասին։ Հետո մենք վարվեցինք անվաչմուշկներ։ Իսկ աշխարհագրության ժամին, մենք որոշում էինք, թե ինչ նոր փորձ պետք է կատարենք, «Բնագիտական Ստուգատես»- ի համար։ Հետո մենք քիմիայի լաբորատորիայում կատարեցինք մի քանի փորձեր, որից հետո էլ եկանք տուն։ Շատ հետաքրքիր անցավ։

«Ոսկեվազ» գինու գործարան

«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Զարմանահրաշ գեղեցկությամբ օժտված Հայաստանում ամենաբարձր լեռան` Արագածի  մերձակայքը կրում է իր մեջ հայկական քաղաքակրթության զարգացման նախկին ժամանակաշրջանների շերտերը: Գործարանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:

Այսօր գործարանի տարածքում  տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն  իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Կարասը`գինու խմորման և հնեցման այս ավանդական գործիքը, Հայաստանում կիրառվում էր դեռևս հնում: Հնագույն կառասները հայտնաբերվել են Արենիում գտնված ամենահին գինու հնձանի մնացորդներում (մոտավոր 6100 տարեկան), ինչպես նաև ուրարտական Թեյշեբաինի միջնաբերդի ավերակներում են գտնվել կարասային գինու մառանները:

Ձմեռային ճամբար 2020 օր 6

Այսօր ճամբարի 6-րդ օրն էր։ Մենք որոշել էինք, որ այսօր պետք է գնանք սահադաշտ։ Մենք ժամը 12:00-ին գնացինք Իրինա Ռոդնինա-ի սահադաշտ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Նաև, այնտեղ Լիլիթի հետ կատարեցինք Իներցիայի փորձ։ Մենք չափեցինք չմուշկով անցած սառույցի վրայի ճանապարհը։ Եվ նույն փորձը արեցինք անվաչմուշկով`դպրոցում։ Տեսանք, որ անվաչմուշկներով ավելի երկար ճանապարհ անցանք, քան չմուշկներով։ Սահադաշտում շատ հետաքրքիր անցավ ։ Ահա և վիդեո պատումը։

 

Ձմեռային ճամբար օր 5

Այսօր մեզ այցելեցին կրտսեր դպրոցի սովորողները։ Մենք քիմիայի լաբորատորիայում կատարեցինք շատ հետաքրքիր փորձեր։ Բացատրեցինք երևույթները։ Նրանք նույնպես մասնակցեցին փորձերին։ Հետաքրքիր փորձեր կատարեցինք։ Դրանից հետո, մենք անվաչմուշկներով կատարեցինք ֆիզիկական փորձ, որը վերաբերվում էր իներցիային։ Հետո մենք խաղացինք տարբեր ինտելեկտուալ խաղեր։ Կատարեցինք նարինջով և խնձորով փորձ։ Շատ հետաքրքիր օր էր։

Ձմեռային ճամբար 2020 օր 3

Այսօր մենք գնացինք Coca-Cola-ի գործարան։ Այնտեղ մենք իմացանք Coca-Cola-ի հետ կապված որոշ տեղեկություններ։ Իմացանք, թե ով է ստեղծել Coca-Cola-ն։ Այն ստեղծել է դեղագործ` Ջոն Փոմբերտոնը։ Նրա մոտ եկել է մի մարդ, ում գլուխը ցավացել է։ Նա այդ պահին քնած է եղել և նյութի մեջ`սովորոական ջրի փոխարեն, լցրել է գազով ջուր։ Այդ մարդը խմել է և աշխույժացել, նրան թվացել է, թե նրա գլխացավը անցել է։ Դրանից հետո այն սկսվեց վաճառվել դեղատներում։ Իսկ հետո սկսեցին արտադրել այն, որպես զովացուցիչ ըմպելիք։ Մենք իմացանք, թե որ թվականին, ինչ է եղել։ Մենք իմացանք, որ Coca-Cola-ի շշերը եղել են տարբեր, և մարդիկ կարողացել են անգամ մթության մեջ հասկանալ, այն իրական Coca-Cola-ն է, թե՞ ոչ։ Մենք իմացանք, որ Ձմեռ Պապիկի հագուստի գույնը, պայմանավորված է Coca-Cola-ի գովազդի հետ։ Հետո մենք պատուհանից տեսանք, թե ինչպես են շշալցնում Coca-Cola-ն։ Հետո մենք փոքրիկ ֆիլմ նայեցինք Coca-Cola-ի մասին։ Խաղացինք Quiz խմբերով։ Իսկ հետո խմբակային նկարվեցինք։ Վերջում մեզ հյուրասիրեցին Coca-Cola, և մենք վերադարձանք դպրոց։

Ձմեռային ճամբար 2020 օր 4

Հայաստանը երկիր է, որի տարածքում գտնվում է աշխարհի ամենահին գինու գործարանը: Գինու առաջացման մասին վեճն արդեն մեկ տասնամյակ չէ, որ տարվում է: Եվ չնայած հսկայական քանակությամբ մարդկանց հիշողությամբ գենեգործության հայրենիքը կամ Հին Հունաստանն է, կամ հին Փյունիկիան, իրականում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է: Խաղողի ամենահին քարացած կորիզները, որոնց հիման վրա կարելի է վստահաբար ասել, որ այդ կորիզներն արդեն մշակովի խաղողի կորիզներ են, հնագետների կողմից հայտաբերվել են ժամանակակից Վրաստանի տարածքում: Սակայն այստեղ հին գինեգործության մասին հավաստի վկայություններ գրեթե չկան: Իսկ ահա ժամանակակից Հայաստանի տարածքում՝ Արենի գյուղում, Արփա գետի ափին գտնվող քարանձավում, այդպիսիք բազմաթիվ են: Այդ քարանձավի հատակին հնագետները հայտնաբերել են մեծ քանակությամբ կավե կարասներ, որոնք այնքան հին են, որ պատրաստվել են առանց բրուտագործական դուրգի, քանի որ դասվում են ուշ քարի դարին, երբ մարդը դեռևս չէր ստեղծել ոչ մի բրուտագործական դուրգ: Այդ կարասների պարունակության մնացորդների վերլուծությունը ցույց է տվել, որ այնտեղ գտնվում են խաղողի կորիզներ, ողկույզներ և քարացած կեղևներ: Դա թույլ է տալիս խոսել այն մասին, որ մենք գործ ունենք աշխարհի ամենահին գինու հնձաններից մեկի հետ. կարասները պատրաստվել են ք.ա. 4500 տարի առաջ, այսինքն` մոտավորապես 6500 տարի առաջ:

Հնուց ի վեր Հայաստանը հայտնի է իր գինեգործներով,խաղողի և գինու մշակման  հնագույն մեթոդներով, ավանդույթներով,որոնք հայտնի են դեռևս Ուրարտական թագավորության ժամանակաշրջանից և պահպանվել են մինչ այսօր: Բիբլիական Արարատի մերձակայքում գտնվող Ուրարտական Արին – Բերդ, Կարմիր Բլուր, Թեյշեբանի, Էլար Դարանի քաղաքներում կատարված հնագիտական պեղումների արդյունքում ևս գիտականորեն ապացուցված է, որ հայերի նախնիների մոտ գինեգործությունը գտնվում էր բարձր մակարդակի վրա: 19-20դդ. ակադեմիկոս Պետրովսկու կատարած պեղումները հաստատեցին այն փաստը,որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը զարգացած գինեգործական պետություն էր: Հնագետները Կարմիր Բլուրի ամրոցում հայտնաբերել էին 480 կարասներով գինու պահեստարան, որտեղ կարող էր պահվել մոտ 37 հազ. Դեկալիտր գինի: Էրեբունու պեղումների ընթացքում գտնվել են 10 գինու պահեստարաններ, որտեղ եղել են 200 գինու կարասներ:

wine

https://www.aravot.am/2019/01/22/1012010/

Այսօր մենք ընդհանուր պարապմունքից հետո, մենք գնացինք երգի դասի։ Երգի դասից հետո, մենք նախապատրաստական աշխատանքներ արեցինք`համացանցից տեղեկություն հանեցինք Հայկական հինում մասին։ Մենք հետո գնացինք Գինու քոլեջ։ Այնտեղ ծանոթացանք նոր սարքերի հետ։ Այնտեղ նոր սարք էր, թորման սարքը, որը մեզ շատ հետաքրքրեց։ Արտակ Ռշտունին մեզ պատմեց Հայկական գինեգործության մասին։ Եվ պատմեց, թե ինչպես են նրանք կրթահամալիրում գինի պատրաստել։ Մենք հետո գնացինք կարի արհեստանոց։ Տեսանք, թե ինչպես են այնտեղի սովորողները հագուստներ կարում։ Գնացինք ջերմոց։ Այնտեղ կային շատ բույսերը, բայց հետաքրքիրն այն էր, որ դրանք աճեցվում էին առանց հողի`ջրի և պերլիտի միջոցով ։ Այնտեղ բույսերից բացի, կային ելակներ, պղպեղ, լոլիկ։ Հետո մենք գնացինք վերնատուն, որը դեռ վերանորոգման մեջ էր։ Բայց այն շատ գեղեցիկ էր։ Այսօր շատ հետաքրքիր օր էր։

Ձմեռային ճամբար 2020 օր 2

Այսօր ինչպես միշտ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքից։ Առաջին ժամին մեզ մոտ հյուրեր էին եկել և մենք միասին կատարեցինք ֆիզիկական և քիմիական փորձեր։ Փորձերից հետո, քննարկեցինք այն, թե ինչ նախագիծ պետք է ներկայացնենք «Բնագիտական Ստուգատեսին»։ Հետո մենք խաղացինք տարբեր հետաքրքիր խաղեր։ Աշխարհագրության ժամին, Ընկերն Էմանուելը ասեց, որ ճամբարին պետք է գնան Իզմիր։ Այդ ժամին նաև մենք մեր բլոգում գտանք հետաքրքիր փորձեր, որը պետք է մեր կայացնենք ստուգատեսին։ Դրանից հետո, մենք գնացինք դուրս ձնագնդի խաղալու։ Շատ հետաքրքիր էր, բայց քանի որ ցուրտ էր, մենք քիչ անց ներս գնացինք։ Հետո քանի որ պարի ուսուցչուհին չէր եկել, ես և Լիլիթը քաշեցինք չմուշկ։ Այսօր հետաքրքիր օր էր մեզ համար։