Թվային ֆունկցիայի գրաֆիկը

Օրինակ

1. y=kx+b գծային ֆունկցիայի գրաֆիկն ուղիղ գիծ է:  

Ներքևում ցուցադրված է y=−1,5x−3 ֆունկցիայի գրաֆիկը:

g2.png

2. y=x² ֆունկցիայի գրաֆիկը կոչվում է պարաբոլ: Նրա տեսքը ցուցադրված է ներքևի նկարում:

g3.png

3. y=1/x ֆունկցիայի գրաֆիկը կոչվում է հիպերբոլ: Նրա տեսքը ցուցադրված է ներքևի նկարում:

g4.png

4. y=x−−√ ֆունկցիայի գրաֆիկն ունի հետևյալ տեսքը:

g6.png

5. Հիշենք նաև y=|x| ֆունկցիայի գրաֆիկը:

g5.png

Հիշենք, որ ֆունկցիան ցանկացած արգումենտի համար պեքտ է ունենա միայն մեկ արժեք: Գրաֆիկի տերմիններով այս պահանջը նշանակում է, հետևյալը՝

Կոորդինատային հարթության վրա գտնվող կորը հանդիսանում է որևէ ֆունկցիայի գրաֆիկ այն և միայն այն դեպքում, եթե օրդինատների առանցքին զուգահեռ ցանկացած ուղիղ կամ կորը չի հատում կամ հատում է միայն մեկ կետում:

Օրինակ

Ի տարբերություն վերևի կորերի, հետևյալ կորը որևէ ֆունկցիայի գրաֆիկ չէ (կետագծով նշված ուղիղը պատկերված կորը հատում է երկու կետերում):

g7.png

Оставьте комментарий