Թվային ֆունկցիայի գրաֆիկը

Օրինակ

1. y=kx+b գծային ֆունկցիայի գրաֆիկն ուղիղ գիծ է:  

Ներքևում ցուցադրված է y=−1,5x−3 ֆունկցիայի գրաֆիկը:

g2.png

2. y=x² ֆունկցիայի գրաֆիկը կոչվում է պարաբոլ: Նրա տեսքը ցուցադրված է ներքևի նկարում:

g3.png

3. y=1/x ֆունկցիայի գրաֆիկը կոչվում է հիպերբոլ: Նրա տեսքը ցուցադրված է ներքևի նկարում:

g4.png

4. y=x−−√ ֆունկցիայի գրաֆիկն ունի հետևյալ տեսքը:

g6.png

5. Հիշենք նաև y=|x| ֆունկցիայի գրաֆիկը:

g5.png

Հիշենք, որ ֆունկցիան ցանկացած արգումենտի համար պեքտ է ունենա միայն մեկ արժեք: Գրաֆիկի տերմիններով այս պահանջը նշանակում է, հետևյալը՝

Կոորդինատային հարթության վրա գտնվող կորը հանդիսանում է որևէ ֆունկցիայի գրաֆիկ այն և միայն այն դեպքում, եթե օրդինատների առանցքին զուգահեռ ցանկացած ուղիղ կամ կորը չի հատում կամ հատում է միայն մեկ կետում:

Օրինակ

Ի տարբերություն վերևի կորերի, հետևյալ կորը որևէ ֆունկցիայի գրաֆիկ չէ (կետագծով նշված ուղիղը պատկերված կորը հատում է երկու կետերում):

g7.png

10֊14 դարերի կրթությունը

Միջնադարյան դպրոցներում ուսուցանվում էին 7 առարկաներ, որոնք կոչվում էին 7 ազատ արվեստներ: Որոնք բաժանվում էին 2 և 3 մասերի: Տարական դասարաններում անցնում էին երեք առարկաներ՝ տրամաբանություն, քերականություն, գրչության արվեստ: Բարձր դասարաններում անցնում էին չորս առարկաներ՝ թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն, երաժշտություն: Միջնադարում գոյություն է ունեցել ծխական, տաճարային, աշխարհիկ դպրոցներ: Բարձրագույն դպրոցները կոչվում էին վարդապետարաններ, որտեղ սովորում էին 7-8 տարի:

Դասավանդողներին կոչում էին ռաբունիներ, իսկ ռեկտորին կոչում էին ռաբունապետ: Առաջին վարդապետարանը բացել են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը՝ Վաղարշապատում: 10-11-րդ դարերում հայտնի են եղել Սանահինի և Հաղպատի միջնադարյան համալսարանները: Այս դպրոցները ու վանքերը հիմնադրել է Աշոտ 3-րդ թագավորի կինը՝ Խոսրովանուշ թագուհին: Հայտնի համալսարան է եղել նաև Վասպուրականում գտնվող Նարեկավանքի դպրոցը, որի ուսուցչապետն է եղել Անանիա Նարեկացին: Այստեղ սովորել է աշխարահռչակ բանաստեղծ՝ Գրիգոր Նարեկացին, որը ինչպես գիտենք սրբացվեց Հռոմի պապի կողմից և դասվեց սրբացված տիեզերականների շարքում: Նշանավոր համալսարան է եղել նաև Անիի համալսարանը 12-րդ դարում, որի ուսուցչապետն է եղել Հովհաննես Իմաստասերը: 12-րդ դարի մյուս նշանավոր համալսարանը Նոր Գետիկի համալսարանն է, որի վերելքը սկսվել է ուսուցչապետ Մխիթար Գոշի օրոք ու ստացել Գոշավանքի համալսարան անունը: 13-րդ դարի 1280-ական թթ.-ին բացվել է Գլաձորի համալսարանը, որը սկզբում կոչվել է Աղբերց վանքի դպրոց: Հիմնադիրը եղել է Ներսես Մշեցին, իսկ հետո Եսայի Մշեցին: Ամենահայտնիներից է եղել Տաթևի համալսարանը 14-րդ դարից սկսած: Ուսուցչապետ է եղել Հովհան Որոտեցին և աշխարհահռչակ մեծն՝ Գրիգոր Տաթևացին: Ավարտելուց հետո կարող էին աշխատեին ուսուցիչ, հոգովորական և զբաղվել գիտությամբ:

Հայաստանը 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին

Կասպից ծովից հարավ-արևմուտք՝ Իրանի Արդեբիլ քաղաքում շեյխ Սեֆիրը հիմնեց կրոնական-ռազմական համայնք։ Այն ակ-կոյունլուներին պարտության մատնեց, գրավեց մայրաքաղաք Թավրիզը և հիմնեց Սեֆեյանների պետությունը։ Նրանք գրավեցին նաև Շիրվանը, Իրանը, Հայաստանը և հասան Բաղդադ։

Փոքր Ասիայի արևմտյան մասում 1299 թվականին հիմնադրվեց Օսմանյան պետությունը։ Օգտվելով Բյուզանդիայի թուլացումից՝ նրանք գրավեցին այն։ 1453 թվականին գրավեցին Բյուզանդիայի մայրաքաղաքը և տիրացան կայսրության տարածքին։ Նրանքգրավեցին Տրապիզոնի կայսրությունը, Կիլիկիան, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիան։ Դրանից հետո տեղի ունեցավ ունեցավ թուրք-պարսկական պատերազմը Հայաստանի և Մերձավոր Արևելքի համար։

Օսմանյան սուլթան Սելիմ Ահեղը 1512 թվականին մեծ զորքով արշավեց դեպի արևելք՝ Սեֆեյաններին կասեցնելու համար։ Չալդրանի պատերազմում սեֆյան շահ Իսմայիլը պարտության մատնվեց և նրանք գրավեցին Թավրիզը։

Պատերազմական գործողությունները հիմնականում տեղի էին ունենում Հայաստանում։ Ավերվում էին քաղաքներն ու գյուղերը, տնտեսությունը քայքայվում է, բնակչությունը գերևարվում է։

1550 թվականին պարսիկները արշավում են Օսմանյան կայսրության դեմ՝ նորից Հայաստանում։ Վերացվում են բոլոր բնակավայրերն ու ցանքատարածությունները։

1555 թվականին Ամասիայում Օսմանյան և Սեֆեյան տերությունների միջև կնքվում է հաշտություն։ Պայմանագրի համաձայն՝ դադարեցվում էին պատերազմները։ Թուրք-պարսկական սահմանագիծն անցնելու էր Հայաստանով՝ այն 2 մասի բաժանելով․ արևմտյանը օսմաններին, արևելյանը՝ պարսիկներին։ Բայց այդ պայմանագիրը կարճատև էր։

Շուտով օսմանները կրկին արշավեցին Պարսկաստան։ Գրավեցին հսկայական տարածքներ։ Իրանը որոշ դիմադրություն ցույց չկարողացավ տալ։ Գահ բարձրացած շահ Աբասը 1590 թվականին շտապեց հաշտություն կնքել նրանց հետ՝ զիջելով շատ տարածքներ, դրա հետ մեկտեղ Այսկովկասն ու Ատրպատականը։ Նա այդ խաղաղ ժամանակը օգտագործեց բանակ կազմավորելու համար։ Նա առևտրական կապեր հաստատեց Ռուսաստան և արևմտյան երկրների հետ, նրանք էլ օգնեցին, որ զինի բանակը ։ Ավելացվեցին թնդանոոթներ։

1603 թվականին շահ Աբասը օգտագործեց հարմար առիթը, որպեսզի վերամիավորի կորցրած տարածքները, հարձակվում է Թավրիզի վրա և գրավում այն։ Անցնելով Արաքս գետը նրանք մտնում են Ջուղա, հետո Նախիջևան, ապա գրավում Երևանի բերդը։ Պարսիկները հայերին էին տանում առաջին գիծ, ստիպում խրամատ փորել։

1604 թվականին թուրքական սուլթանը նոր բանակ ուղարկեց շահ Աբասի դեմ։ Շահ Աբասն էլ վճռեց ամայացնել նրա ճանապարհին ընկած բնակավայրերը՝ բնակչությանը փոխադրելով Իրանի խորքեր։ Դրանով օսմանյան բանակը կզրկվեր պարենից, օթևանից և չէր կարողանա շարունակել արշավանքը։ Որակյալ հայ երկրագործներն ու արհեստավորները բռնագաղթի միջոցով պետք է նպաստեին Իրանի տնտեսության զարգացմանը։

Հայերի տեղհանությունը սկսվեց 1604 թվականի օգոստոսին։ Հրամայված էր հրդեհել բոլոր գյուղերը, խոտի և հացաբույսերի դեզերը։ Գաղթեցվում էր մոտ 300 հազար բնակչություն։ Հայ բնակչությունը  բազմիցս փորձեց չենթարկվել բռնագաղթին, բայց դրանք դաժան պատժամիջոցներ էին լինում։ Պարսկական բանակը հաշվեհարդար տեսավ Գառնի գյուղի նկատմամբ, որն ըմբոստացել էր։ Լուր ստանալով, որ օսմանյան բանակը արդեն մտել է Արարատյան դաշտ՝ շահ Աբասը հչամայում է գաղթեցվող  բնակչությանը արագորեն փոխադրել Արաքսի աջ ափը։ Գետանցման ժամանակ մեծ թվով բնակչություն խեղդվում է ջրում։ 1606 թվականի վճռական ճակատամարտում պարտություն կրելով, օսմանյան կողմը համաձայնում է հաշտության, որով վերահաստատվում է Ամասիայի պայմանագիրը։ Թուրք- պարսկական պատերազմներն ավարտվում են 1638 թվականին։ 1639 թվականին Օսմանյան կայսրության և Սեֆեյան Պրսկաստանի միջև կնքված Կասրե-Շիրինի պայմանագրով՝ Հայաստանը կրկին բաժանվում է երկու ախոյան տերությունների միջը, որը պահպանվում է մինչև 19-րդ դարի սկիզբ

Homework 04.04.22

Grammar — Complete the sentences with so, such, such a

1.The flight was so long that I got really bored.

2.I had such a noisy child sitting beside me that I couldn’t sleep at all.

3.There was such a long delay because of fog that we had to sleep at the airport.

4.My suitcase was so heavy that I had to pay excess baggage.

5.I slept so badly in the plane that it took me two days to recover.

6.We were served such terrible food that I couldn’t eat a thing.

7.There were so many people at check-in that we had to queue for an hour.

8.We had such heavy cases that we had to ask for a porter.

Vocabulary

a.

1.Most big airports have several different buildings called terminals.

2.Passengers leave from Departures and arrive at arrivals.

3.Two general words for bags and suitcases are luggage and baggage.

4.When you arrive at the airport, you go to check-in desk to get your boarding pass.

5.Before you get on the plane you have to show identification at passport control and go through security.

6.After you have arrived you to go to baggage reclaim to pick up your luggage.

7.When you go through customs, you may be asked, ’Do you have anything to declare?’

8.A person whose job is to carry your bags for you is called a porter.

9.Ryanair and easyJet were two of the first low-cost airlines.

10.The pilots and other people who work in the plane are the (air) crew.

11.The people who have paid to travel in a plane are passengers.

12.The person who looks after you during a flight is the steward.

13.You can usually ask for a window or aisle seat.

14.The noun from the verb fly is flight.